Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ ԵՏՄ միասնական արժույթը այսօրվա հարց չէ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրումը այսօրվա հարց չէ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե «այդ հարցը օրակարգում վերջինը պետք է լինի, ոչ թե առաջինը»:

«Երբ մենք Աստանայում երեքով [Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ] քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, Պուտինն ասում էր, որ ավելի խորը տնտեսապես համագործակցելու համար մենք մի օր կանգնելու ենք միասնական արժույթի հարցի առջև: Դե, հնարավոր է, կկանգնենք, ինչպես եվրոն հայտնվեց Եվրամիությունում, հնարավոր է: Բայց դա այսօրվա հարց չէ», - Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БЕЛТА լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Միասնական արժույթի ներդրումը, ասել է Բելառուսի նախագահը, «վերջին ակտն է, որ կարող է լինել մեր միությունում»: «Եվրասիական տնտեսական միության առջև դեռ այնքան խնդիրներ և մարտահրավերներ կան, որ դեռ [հարց է՝] կապրե՞նք արդյոք մինչև այդ միասնական արժույթը», - հավելել է նա:

Լուկաշենկոն նաև վստահեցրել է, թե այդ խնդիրը ուռճացվում է ռուսաստանյան մասնագետների ջանքերով․ - «Ահա, դրվեց հարցը՝ վաղը արդեն կլինի միասնական արժույթը: Այդպես հարցը նույնիսկ դրված չի եղել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG