Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 միլիոն եվրո վարկ:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում, ասված է ՎԶԵԲ-ի հաղորդագրությունում: