Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:
«ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի, հրամանատարական կետերի պայմաններին, դիտարկել է զենիթհրթիռային կրակի և ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորությունները, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը», - մասնավորապես ասված է նախարարության հաղորդագրության մեջ: