Մատչելիության հղումներ

Օսիկյան. Անցած տարի 11 ՔԿՀ-ում պահվել է 2767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) 2014 թվականի ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ, տեղեկացրել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը։

Այսօր Կառավարությունում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, կատարողականի հաշվետվությունը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արթուր Օսիկյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար և մինչ 2015 թվականի ավարտը շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած հատվածը, ինչը, ըստ Օսիկյանի, հնարավորություն կտա լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG