Մատչելիության հղումներ

Թուրքիայում հոսանքի զանգվածային անջատում է տեղի ունեցել


Այսօր Թուրքիայում էլեկտրամատակարարման զանգվածային խափանումը կաթվածահար է արել կյանքը մի քանի տասնյակ մեծ քաղաքներում և նահանգներում՝ ներառյալ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Բուրսան:

Today’s Zaman-ի հաղորդմամբ, հոսանքն անջատվել է առավոտյան 10.36-ից: Ստամբուլի մետրոպոլիտենի տնօրինությունը հայտարարել է, որ մետրոյով, տրամվայով, ճոպանուղիով, ինչպես նաև՝ երկրի ասիական և եվրոպական մասերը միացնող ստորջրյա գնացքով ուղևորափոխադրումները դադարեցվել են: Ստորջրյա գնացքով և տրամվայով ուղևորափոխադրումները վերականգնվել են ժամը 1-ի դրությամբ:

Անկարայում դադարեցվել են նաև դատական նիստերը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չեն բացառում հոսանքի զանգվածային անջատման ցանկացած պատճառ՝ ներառյալ ահաբեկչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG