Ուկրաինական զինուժը հաղորդել է, որ երեկ, չնայած հրադադարի ռեժիմին, երկրի արևելքում ուկրաինական բանակի 1 զինվոր սպանվել, 3-ը վիրավորվել են։
Ըստ ուկրաինական բանակի ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Լիսենկոյի, իրավիճակը երկրի արևելյան շրջաններում շարունակում է լարված մնալ։
2014 թվականի ապրիլից ի վեր հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 6000 մարդ։