Այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի,
Սևանի, ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը։ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: