Մատչելիության հղումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը ՍԴ-ում հետաձգվում է


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը ՍԴ-ում հետաձգվում է
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատությանը» փոխանցեց, որ հարցը կքննվի ոչ թե վաղը, այլ հուլիսի 7-ին:

«Կուտակային կեսաթոշակների մասին» նոր օրենքի քննությունը Սահմանադրական դատարանում հետաձգվում է՝ հայվցոր կողմի միջնորդությամբ:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատությանը» փոխանցեց, որ հարցը կքննվի ոչ թե վաղը, այլ հուլիսի 7-ին: Մինասյանի խոսքով՝ նիստը հետաձգելու լուրջ հիմնավորումներ ունեն:

Պատգամավորը պնդում է, թե Կառավարությունն ու Ազգային ժողովը անպատասխան են թողել բազմաթիվ հարցեր կամ պատասխանել են ուշացումով:

Մինասյանի մտահոգությունն է հարուցում նաև Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանը․ - «Կա՛մ Կառավարությունն է գործել օրենքի պահանջի խախտմամբ, այն է՝ առանց Արդարադատության նախարարության գրավոր եզրակացության օրենսդրական նախագծերի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ կայացրել է որոշում, հրավիրել արտահերթ նիստ և քննարկման առարկա է դարձրել շուրջ հիսուն օրենքներից բաղկացած փաթեթը: Կա՛մ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:

Պատգամավորը պնդեց, թե խորհրդարանում ևս նոր օրենքը բազմաթիվ խախտումներով է ընդունվել: Նրա խոսքով, հայցվորները մի շարք փաստեր են ներկայացրել ընթացակարգային խախտումների մասին, սակայն օրենսդիր և գործադիր մարինները շրջանցել են այս հանգամանքը և որևիցե պարզաբանում չեն տվել:

Մինասյանը թերի է գտնում նաև բովանդակային մասին տրված պարզաբանումները․ - «Բովանդակային առումով նկարագրել էր իր պատկերացրած կամ իր ուզած համակարգը՝ շրջանցելով թե՛ մեր դիմումում ներկայացված բազմաթիվ հարցադրումները, թե՛ նաև անտեսելով Սահմանադրական դատարանի որոշումը»:

Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ հայցվոր կողմը ՍԴ-ից նաև պահանջել է գործը քննել բանավոր ընթացակարգով:

Ավելի վաղ նույն կոչով Սահմանադրական դատարան էր դիմել նաև «Դ!եմ եմ» շարժումը՝ ընդգծելով, որ միայն այդ դեպքում հասարակությունը վստահություն կունենա դատավարության արդյունքների նկատմամբ:

Քաղաքացիական այս շարժման անդամ Մանե Թանդիլյանը հիշեցնում է, որ անցած տարի, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին, շատ ընկերություններ, մասնավորապես պետական կառույցներ, շարունակում էին այն կիրառել: Ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ պետական այրերը չեն շարժվի հին սցենարով․ - «Փաստորեն Սահմանադրական դատարանը գիտեր, որ օրենքով լծակ չունի՝ պարտադրելու իր որոշումը: Այս դատական հայցով իսկապես, ես կարծում եմ, Սահմանադրական դատարանին տրվել է շանս վերահաստատելու այն, որ իսկապես այս օրենքը ևս չի համապատասխանում Սահմանադրությանը»:

Արծվիկ Մինասյանը վստահ է, որ Կառավարությունը «երկրորդ անգամ նույն գետը չի մտնի», - «Դա նշանակում է պարզապես ոչնչացնել Սահմանադրական դատարանին: Իսկ այդպիսի վիճակ, ես վստահ եմ, որ ներկա իշխանությունները, համեմայն դեպս սահմանադրական այս փոփոխությունների փուլում, չեն գնա»:

Գործի քննության ձգձգումը, ըստ Մանե Թանդիլյանի, իհարկե, ցանկալի չէր, այդուհանդերձ նպատակին հասնելու համար պետք է մի քիչ էլ սպասել: Նա հավելեց, որ աղմկահարույց օրենքը շարունակում է ամեն ամիս նվազեցնել հազարավոր քաղաքացիների եկամուտը:

Պատգամավոր Մինասյանը այսօր հազարավոր բողոքներ է ստանում․ ուշանում է հաշվեհամարների վրա փոխանցվելիք գումարը, մարդիկ չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից, որը կապակցված էր սոցիալական նպատակային վճարների հետ, ֆոնդերի եկամտաբերությունը բացարձակապես չի համապատասխանում անգամ նվազագույն գնաճի ցուցանիշներին:

Կառավարությունը չի արձագանքում այս խնդիրներին, և անգամ ԱԺ պատգամավորները, ըստ Մինասյանի, զրկված են կուտակային համակարգի նկատմամբ վերահսկողական լիազորություններից․ - «Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, որ այս միջոցները անհասկանալի կերպով գնում են ինչ-որ տեղեր: Ո՛չ դրանց սեփականատերերը կամ ապագա շահառուները և ո՛չ էլ իրավասու մարմինները ի վիճակի չեն պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ միջոցների նկատմամբ»:

XS
SM
MD
LG