Մատչելիության հղումներ

Սորոսը պատրաստ է 1 միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայում


Ուկրաինա – Վարչապետ Արսենիյ Յացենյուկը (ձ) ողջունում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին Կիևում, 5-ը մարտի, 2015թ․
Ուկրաինա – Վարչապետ Արսենիյ Յացենյուկը (ձ) ողջունում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին Կիևում, 5-ը մարտի, 2015թ․

Միլիարդատեր ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը պատրաստակամություն է հայտնել 1 միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայում:

Ավստրիական Der Standard թերթում մարտի 30-ին հրապարակված հարցազրույցում Սորոսը ասել է, որ կոնկրետ ներդրումային գաղափարներ ունի, օրինակ՝ գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը կարող է օգնել Ուկրաինան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու առումով, եթե ցանկություն ունենա պաշտպանել ներդրողներին քաղաքական ռիսկերից:

Արևելքում շարունակվող ապստամբության ֆոնին՝ Ուկրաինայի տնտեսությունը շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում, Կիևը դիմում է տարբեր դոնորների՝ գումարներ հայթայթելու նպատակով:

Արժույթի միջազգային հիմնադրամը այս ամիս հայտարարեց, որ Ուկրաինային 17.5 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի: Մարտի 26-ին նաև հայտնի դարձավ, որ չինական CITIC Construction ընկերությունը Ուկրաինային 15 միլիարդ դոլարի վարկեր կտրամադրի ցածր տոկոսադրույքով՝ մատչելի բնակարանաշինության ծրագրեր ֆինանսավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG