Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը:
Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բոզժիգիտովին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար
«Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, ավելի մեծ հնարավորություններ են բացվում նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: