Մոսկվայում անցկացվող Խարլամպիևի հուշամրցաշարում, որը սամբոյի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունն է, հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել: Այսօր 57 կգ քաշային կարգում Արեն Անտոնյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ուրբաթ օրը նման հաջողության էր հասել նաև Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում, իսկ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը: