Մատչելիության հղումներ

ՊՆ ռազմարդյունաբերական արտադրանքի շնորհանդեսային կենտրոն է կառուցվում


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն։ Այն, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, հարթակ կծառայի պաշտպանական համակարգում կիբեռանվտանգության խնդիրների բացահայտման և նորարական լուծումների մշակման համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև ինստիտուտի տարածքում նոր կառուցվող ՊՆ ռազմարդյունաբերական արտադրանքի շնորհանդեսային կենտրոնում, հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում` տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG