Մատչելիության հղումներ

Վարչապետը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են «Կարգավորիչ գիլյոտին»-ի ընթացքը


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» բարեփոխումների ծրագրի ընթացքը և հետագա քայլերը:

«Ընդգծելով, որ ծրագիրն էապես նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի դերը՝ «Կարգավորիչ գիլյոտին»-ը հաջողությամբ իրականացնելու և ավարտին հասցնելու, ինչպես նաև հետագայում կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգ ներդնելու գործում», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Անդրեյ Սորոկինը ևս բարձր է գնահատել ծրագրի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG