Մատչելիության հղումներ

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել մարդ առևանգելու համար


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ընկերության տնօրենը, Ա.Գյուրջյանը և ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015 թվականի մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ.Աղաջանյանին։ Վերջինիս բռնություն գործադրելով նստեցրել են ընկերության տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Նշված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը։ Հոդվածը նախատեսում է 2-ից 5 տարվա ազատազրկում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առևանգմանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG