Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը:
Օմբուդսմենի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Արտահերթ զեկույցում ներկայացվում են Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կողմից մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ կատարած այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ: