Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե Դամասկոսը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ:
Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սիրիայի առաջնորդը միաժամանակ շեշտել է, որ երկխոսությունը պետք է հիմնվի փոխադարձ հարգանքի վրա:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին էր ասել, որ պետք է բանակցել Բաշար Ասադի հետ Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար: