Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ին մտահոգում են Ռուսաստանի զորավարժությունները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունների ակտիվացմամբ: Ստոլտենբերգը նման հայտարարություն է անցկացրել Վաշինգտոնում ունեցած իր ելույթում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնելու, այդ թվում, իհարկե, Ռուսաստանը:

«Սակայն Ռուսաստանում անցկացվող զորավարժությունների հետ կապված խնդիրը», - ասել է Ստոլտենբերգը, - «պետք է դիտարկել Ռուսաստանի ինքնավստահության աճի առավել լայն համապատկերում, ինչը, մասնավորապես, արտահայտվել է Ուկրաինայում իրականացված հարձակողական գործողություններում»:

«Ռուսաստանը զգալի միջոցներ է ներդրել զինված ուժերի վերազինման համար և այժմ դրանք շատ ավելի հաճախ է օգտագործում ու պատրաստ է ուժ գործադրել», - հավելել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ, Ռուսաստանը ոչ միայն զորավարժություններ է անցկացնում, այլ օգտագործում է իր զինված ուժերը սահմանները փոփոխելու և այլ երկրի տարածքի մի մասը բռնակցելու համար, ինչը անհանգստության առիթ է: Ռուսաստանը պատրաստ է այդ զորավարժությունները օգտագործել նաև որպես առիթ՝ ագրեսիվ գործողություններ սկսելու համար, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն պետք է աչալրջորեն հետևի Ռուսաստանի քայլերին:

«Ռուսաստանի այդ զորավարժությունների պատճառով է, նաև, որ մենք կրկնապատկում ենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թվաքանակը և բարձրանում մեր ուժերի պատրաստվածության մակարդակը», ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ ստեղծում Արևելյան Եվրոպայի 6 դաշնակից երկրներում», - հավելել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG