Սաուդյան Արաբիան, տարածաշրջանի իր կոալիցիոն գործընկեր-պետությունների հետ համագործակցությամբ, չորեքշաբթի օրը սկսել է օդային հարվածներ հասցնել ապստամբ շիա մահմեդական հութիների՝ Եմենի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդել ալ-Ջուբեիրը:
Սաուդյան Արաբիայի գործընկերների թվում են Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը, Քաթարը և Բահրեյնը: