Թուրք զինվորականների և քուրդ ապստամբների միջև երեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Թուրքական բանակի հաղորդմամբ, Քրդերի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հրթիռակոծել են Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող թուրքական բանակի հարավարևելյան դիրքերը: Թուրք զինվորականները հաղորդում են նաև, որ քուրդ զինյալները հարձակվել են բանակի զորանոցների վրա:
Հիշեցնենք, որ քրդերի առաջնորդ, թուրքական բանտում գտնվող Աբդուլահ Օջալանը քրդերի և թուրքերի միջև խաղաղություն հաստատելու կոչեր էր արել: