Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները և քուրդ անջատականները՝ խաղաղություն հաստատելու շեմին


Թուրքիա - Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի բանտում, փետրվար, 1999թ․
Թուրքիա - Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի բանտում, փետրվար, 1999թ․

Թուրքիայի իշխանությունները և Քրդական աշխատավորական կուսակցությունը հարատև խաղաղություն հաստատելու շեմին են: Դա պարզ դարձավ շաբաթ երեկոյան, երբ թուրքական հեռուստաալիքների ուղիղ եթերում քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիրրի Սուրեյա Օնդերը ընթերցեց Իմրալի բանտում գտնվող Աբդուլա Օջալանի ուղերձը:

«Քանի որ մենք վերջ ենք դնում 30 տարի տևած բախումներին, ապա մեր առաջնահերթ նպատակն է դառնում քրդական խնդրի` ժողովրդավարական ճանապարհով լուծումը: Առաջարկում եմ Քրդական աշխատավորական կուսակցությանը արտահերթ համագումար հրավիրել և պատմական, ռազմավարական որոշում կայացնել` հրաժարվելով զինված պայքարից», - գրել էր Օջալանը իր ուղերձում:

Քուրդ անջատականների առաջնորդի այս հայտարարությունը ընթերցվեց Թուրքիայի կառավարության բարձրաստիճան անդամների և քուրդ պատգամավորների հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա թուրք պաշտոնյաներից մեկը` փոխվարչապետ Յալչըն Ակդողանը, հայտարարում էր․ - «Այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ հարկավոր է արագացնել [քրդական ջոկատների] զինաթափման գործընթացը: Այսուհետ ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված քաղաքական քայլերն են, որ պետք է մղվեն առաջին պլան»:

Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու կոչով Օջալանի այս ուղերձը, սակայն, մեկ օրում չէ, որ ի հայտ եկավ: Դրա հրապարակմանը նախորդեց մի քանի տարի տևած բանակցային գաղտնի գործընթացը, որում ակտիվորեն ներգրավված էին նաև թուրքական հատուկ ծառայությունները:

Օջալանի հետ բանակցություններում Անկարան ներկայացնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` MIT-ի արդեն նախկին տնօրեն Հաքան Ֆիդանը: Փետրվարի սկզբին, սակայն, Ֆիդանը հրաժարականի դիմում ներկայացրեց` նշելով, թե այսուհետ ցանկանում է զբաղվել քաղաքական գործունեությամբ` մասնակցելով առաջիկա ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Թուրքական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ֆիդանն առաջադրվելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական ցուցակով: Ավելին, Թուրքիայի քաղաքական շրջանակներում պտտվող համառ լուրերի համաձայն, ընտրություններից հետո թուրք - քրդական հաշտեցման ճարտարապետ հանդիսացող Հաքան Ֆիդանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում:

Թուրքիայի իշխանությունները և քուրդ անջատականները՝ խաղաղություն հաստատելու շեմին
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG