Մատչելիության հղումներ

Բաքվում սպառնում են «համապատասխան միջոցներ կիրառել» ԼՂ այցելած լրագրողների նկատմամբ


««Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի մասնակից օտարերկրյա այն լրագրողներն, ովքեր ապօրինի կերպով այցելել են նաև Ղարաբաղ, նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն», - ադրբեջանական APA լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

«Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության գրավյալ տարածքներ այցելող լրագրողները խախտում են «Պետական սահմանի մասին» օրենքը», - ասել է Հաջիևը։

Միջազգային մեդիաֆորումն անցկացվել է Հայաստանում՝ մարտի 18-ից 23-ը։ Առանցքային թեման Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր։

APA-ն, վկայակոչելով kavkaz-uzel.ru կայքը, գրում է, որ «Հայոց ցեղասպանության» 100-ամյակին նվիրված ֆորումի մասնակից շուրջ 30 լրագրողներ եռօրյա այցով եղել են Ղարաբաղում, հանդիպել են տեղի ղեկավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG