Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկել է անտառների վերականգնման խնդիրները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թվականի իրականացվելիք ծրագրերը:

Ջավադյանը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հեկտար անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հեկտար անտառապատման և 100 հեկտար օժանդակման աշխատանքները:

Կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG