Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 9-ը Հայաստանում կարող է նշվել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր


Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Նախագծին կողմ է քվեարկել 112 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Նշենք, որ գործող օրենքով Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում է ապրիլի 24-ը անվանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG