Մատչելիության հղումներ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Հայաստան -- Ազգային արժույթը խորհրդանշող հուշարձան ՀՀ Կենտրոնական բանկի դիմաց, Երևան, արխիվ
Հայաստան -- Ազգային արժույթը խորհրդանշող հուշարձան ՀՀ Կենտրոնական բանկի դիմաց, Երևան, արխիվ

Հայաստանի Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Կենտրոնական բանկի խորհրդի երեկվա նիստում որոշվել է իջեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 12.0 տոկոս և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5 տոկոս:

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այս տարվա փետրվարին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.2 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ամսվա վերջին կազմել է 5.4 տոկոս:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG