Մատչելիության հղումներ

«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն Ազգային ժողովում


Հայաստանի Ազգային ժողովը այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ, վետերաններ և Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ:

Հայաստանը էստաֆետը հյուրընկալող չորրորդ երկիրն է: Միջոցառումների շարքը մեկնարկել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Պատվիրակությունը ԱՊՀ անդամ երկրներից Սանկտ Պետերբուրգ պետք է տանի անմար կրակների մասնիկները և ապրիլի 16-ին համախմբի Տավրիկյան պալատում անցկացվելիքմիջոցառման ժամանակ, փոխանցում է խորհրդարանի տեղեկատվության վարչությունը։

Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Պատվիրակությունը ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ, լռությամբ հարգել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։

Հանդիսավոր պայմաններում անմար կրակի մասնիկը տեղափոխվել է հատուկ պարկուճի մեջ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ՝ ապրիլի 16-ին հետխորհրդային տարածքի երկրներում գտնվող «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող անմար կրակի մասնիկները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ դրանք կմիավորվեն՝ խորհրդանշելով ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG