ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին «արդյունավետ» է որակել Աֆղանստանի առաջնորդների հետ Մերիլենդ նահանգի «Քեմփ Դեյվիդ» նախագահական հանգստավայրում անցկացված բանակցությունները:
Քերին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մարտի 23-ին կայացած բանակցությունները «ընդգծում են բարեկամական հարաբերությունների հարատև բնույթը»:
Երկօրյա բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և գործադիր իշխանության ղեկավար Աբուլա Աբդուլան:
Ղանին ամերիկյան իշխանություններին խնդրել է դանդաղեցնել Աֆղանստանից ամերիկյան 9,800 զինծառայողների դուրսբերումը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2016 թվականի վերջը: