Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել երկրի արաբական համայնքից՝ անցած շաբաթ խորհրդարանական ընտրություններից հետո իր արած այն արտահայտության համար, թե արաբ ընտրողները քվեարկել են «հոտերով»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս ՄքԴոնոն քննադատել է իր մեկնաբանություններից հրաժարվելու՝ Նեթանյահուի փորձերը: Վաշինգտոնը չի կարող ձևացնել, թե չի լսել Նեթանյահուի խոսքերը, հայտարարել է ՄքԴոնոն: