Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանությունների գործով հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն


Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մերձակայքում փոխհրաձգության ժամանակ սպանվել են Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանը և Մեսրոպ Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG