Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունն ուսումնասիրում է լուրերն այն մասին, որ ամերիկացի դիվանագետը չի ենթարկվել ոստիկանության հրահանգին


Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունն ուսումնասիրում է ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդագրությունն այն մասին, որ դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից մեկը հրաժարվել է ենթարկվել ճանապարհային ոստիկանի պահանջներին և չի կանգնեցրել մեքենան:

Դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք «խրախուսում են դեսպանատան անձնակազմին՝ ենթարկվել տեղական օրենքներին»:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկություններով, ոստիկանը ստիպված է եղել հետապնդել ու կանգնեցնել ամերիկյան դեսպանատան ռազմական կցորդի օգնականին, ով իրեն կցված մեքենայով ուղևորվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: Ոստիկանները հետևել են իրենց պահանջներին չենթարկված մեքենան, և երբ, ի վերջո, այն դիվանագետն այն կանգնեցրել է «Դոմոդեդովոյի» ավտոկայանատեղիում, մոտեցել են նրան: «Ինտերֆաքսը» ցիտում է ոստիկանների խոսքերը, թե՝ ամերիկացի դիվանագետից ալկոհոլի հոտ էր փչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG