Ռուսաստանը սպառնացել է դանիական ռազմանավերը դարձնել իր միջուկային հրթիռների թիրախ, եթե Կոպենհագենը միանա ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին:
Դանիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանինը տեղի թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, որ եթե Դանիան մաս կազմի Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգին, Մոսկվան դա կդիտարկի որպես Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիք։
Դանիայի արտգործնախարարն անտեղի է համարել դեսպանի մտահոգությունը, ասելով, թե Մոսկվան հստակ գիտակցում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
ՆԱՏՕ-ն պնդում է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգը ուղղված է ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի նման պետությունների դեմ: