Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին


Մարտի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, և այդ համատեքստում քննարկել են նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձել են միջխորհրդարանական փոխգործակցությանը, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG