Սանկտ Պետերբուրգի Holiday Inn հյուրանոցում դադարեցվել է Ռուսաստանյան միջազգային պահպանողական ֆորումը՝ ռումբի մասին ահազանգի պատճառով։ Ֆորումի մասնակիցները տարհանվել են։
Ավելի վաղ՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ոստիկանները ձերբակալել են 8 քաղաքացիների, ովքեր հակաֆաշիստական կարգախոսների ներքո բողոքի ցույց են անցկացրել Holiday Inn հյուրանոցի մոտ՝ աջակողմյան ազգայնական գործիչների հավաքի դեմ։
Ֆորումի մասնակիցների թվում են եղել հրեատյացության և նեոֆաշիզմի գաղափարներ արտահայտող ռուսաստանցի և օտարերկրացի քաղաքական գործիչներ։