Մատչելիության հղումներ

ԿՀՎ ղեկավարի կարծիքով, «Իսլամական պետության» առաջխաղացումը Իրաքում և Սիրիայում հաջողվել է կասեցնել


Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը, ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան օդուժի հարձակումների շնորհիվ Իրաքում ու Սիրիայում հաջողվել է կասեցնել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների առաջխաղացումը։

Նա հավելել է, որ իրենց աշխատանքը իրաքցիների հետ «մեծ առաջընթացի» է հանգեցրել իսլամիստ զինյալներին հետ մղելու գործում:

Ամերիկյան հրամկազմի ներքո Սիրիայում և Իրաքում առաքելություն իրականացնող կոալիցիոն ուժերը սկսել են օդից հարվածներ հասցնել իսլամական պետության զինյալներին անցած աշնանից։

Բրենանը հավելել է, թե չնայած «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանի ցուցաբերած աջակցությանը, Թեհրանին չի կարելի դաշնակից համարել իսլամիստ զինյալների դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG