Սանկտ Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են 8 քաղաքացիների, ովքեր հակաֆաշիստական կարգախոսների ներքո բողոքի ցույց են անցկացրել՝ Հյուսիսային մայրաքաղաքում Ռուսաստանից և Արևմուտքից աջակողմյան ազգայնական գործիչների հավաքի դեմ։
Ցուցարարները հավաքվել են Holiday Inn հյուրանոցի մոտ, որում գումարվել է Ռուսաստանյան միջազգային պահպանողական ֆորումը։ Ֆորումի մասնակիցների թվում են հրեատյացության և նեոֆաշիզմի գաղափարներ արտահայտող ռուսաստանցի և օտարերկրացի քաղաքական գործիչներ։