Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի Եմենի հարցով


Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Մարտի 22-ին Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի Եմենում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Արտակարգ խորհրդակցությունն անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին կոչ է արել Անվտանգության խորհրդին «հրատապ ինտերվենցիա» իրականացնել իր երկրում։

Մարտի 21-ին Հադին հայտարարել էր, որ անցած տարվա սեպտեմբերից մայրաքաղաք Սանան իրենց վերահսկողության տակ վերցրած շիա մահմեդական Հութի խմբավորումը պետական հեղաշրջում են նախաձեռնել իր դեմ։ Անցած ամիս նախագահ Հադին փախուստի դիմեց մայրաքաղաք Սանայից և տեղափոխվեց Ադեն նավահանգիստ։

Եմենում մարտի 20-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 137 մարդ։ Ավելի քան 345 մարդ վիրավորվել է։ Մահապարտ ահաբեկիչները երեկ Եմենի մայրաքաղաքում Սանայում ռումբեր են պայթեցրել շիա մահմեդականների երկու մզկիթներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG