Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն այցելել է շփման գիծ


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ԼՂ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախարարը եղել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է զինծառայողների և հրամկազմի հետ:

«Սեյրան Օհանյանը նաև այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG