Մատչելիության հղումներ

Սահմանային միջադեպերի նպատակը բանակցային գործընթացը խափանելն է. Հայաստանի և ԼՂ-ի ԱԳՆ


Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

ԱԳՆ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարները քննարկել են վերջին շրջանում Արցախ - Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:

«Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում», - մասնավորապես ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG