Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարը կարևորում է Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին


ԼՂ արտգործնախարարը կարևորում է Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին
please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00

Աշխարհի տասնյակ երկրներից Հայաստան ժամանած լրագրողների հետ հանդիպմանն այսօր Ղարաբաղի արտգործնախարարը Ադրբեջանին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու փորձերի մեջ։

«Շփման գծում մշտապես տեղի ունեցող սադրանքները և Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման անդադար սպառնալիքները, սպառնալիք են հանդիսանում գործընթացի համար և հեռացնում վերջնական կարգավորման հեռանկարը», - հայտարարեց ԼՂ արտգործնախարարը:

Կարեն Միրզոյանն անդրադարձավ հատկապես երեկ Ղարաբաղի հյուսիսային սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով հայկական կողմից զոհվեց 3, վիրավորվեց 4 զինծառայող։ Հիշեցրեց նաև անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ակտիվացած ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կործանված ուղղաթիռի մասին։

«Կրկին նկատվում է լարվածության աճ, ադրբեջանական զինուժը շարունակում է սադրանքներ իրականացնել՝ կիրառելով զինտեխնիկայի ամենաժամանակակից տեսակները», - նշեց Միզորյանը։

Այս պայմաններում չափազանց դժվար է պատկերացնել բանակցային գործընթացում որևէ պայմանավորվածության ձեռքբերում, ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը՝ պնդելով, որ հայկական կողմը մշտապես վստահության ամրապնդման համար միջոցներ է ձեռնարկում՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ։

«Ցավոք, հակամարտության գոտում վստահության մթնոլորտի վերականգնման և անվստահության ամրապնդման վերաբերյալ առաջարկներից ոչ մեկը Ադրբեջանը չի ընդունել։ Ավելին, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը աշխարհի հայությանը հռչակել է որպես Ադրբեջանի թիվ մեկ թշնամի և առաջնահերթություն է սահմանել ԼՂ-ի և Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը»:

Հակամարտության խաղաղ կարգավորման համար Կարեն Միրզոյանը կարևորեց Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել վերջնական լուծման․ - «Հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բացակայությունը բանակցությունների սեղանի շուրջ խնդրահարույց է դարձնում որևէ իրական առաջընթացի ձեռքբերումը»:

1994 թվականին կնքված անժամկետ զինադադարի մասին համաձայնությունը, որին որպես կողմ մասնակցել է նաև Ղարաբաղը, ըստ արտգործնախարարի, անցած 20 տարիների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է։

Նա խոսեց նաև Ղարաբաղի տնտեսության ու մարդու իրավունքների մասին՝ վկայակոչելով միջազգային տարբեր կազմակերպությունների, մասնավորապես, Freedom House-ի և այլ փորձագետների ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ժողովրդավարության ոլորտում աճ են գրանցել Ղարաբաղում։ Կարևորեց մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ խոստանալով, որ դրանց արդյունքում քաղաքացիական հասարակության նոր առաջընթաց կլինի Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG