Մատչելիության հղումներ

Նախապատրաստվում է Պուտինի այցը Հայաստան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի վերջին տասնօրյակում հնարավոր է այցելի Հայաստան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաստատելով, որ ճշգրտվում են այցի ժամկետները:

«Իսկապես, այդ այցելության հարցը օրակարգում է: Այն նախապատրաստվում է և քննարկվում»,- ասել է Պեսկովը՝ հավելելով.- «Երբ ժամկետները որոշվեն ու հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք»։

Նախօրեին Հայաստանի նախագահը, ելույթ ունենալով Երևանում անցկացված մեդիա համաժողովում, ասել էր, թե Ռուսաստանի նախագահը հնարավոր է այցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG