Մատչելիության հղումներ

Բայդենը և Պորոշենկոն համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պայմանավորել փետրվարին Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրի պահպանմամբ:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Բայդենը Պորոշենկոյի հետ զրուցել է մարտի 18-ին:

ԱՄՆ փոխնախագահը նաև ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի որոշումը՝ ապստամբ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին:

Նշենք, որ Ռուսաստանը և ապստամբները դժգոհ են Ռադայի ընդունած օրինագծից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ասել՝ այդ օրինագիծը գլխիվայ է շուռ տվել անցած ամիս Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները:

XS
SM
MD
LG