ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Ղազարյանը՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և Մերուժան Մովսիսյանը՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել երեք անձի՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու, քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։