Բուլղարիայում երեխան գրկում լուսամուտից ցած նետված կինը մահացել է, իսկ երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Թվիթերում հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազոր Պավել Աստախովը՝ նշելով, որ ինքնասպան եղած կինը ՌԴ քաղաքացի է, ով վերջին տարիներին ապրում էր Բուլղարիայում:
Օմբուդսմենը պատրաստակամություն է հայտնել երեքամյա փոքրիկին տեղափոխել Մոսկվա: Օմբուդսմենի գրասենյակն այժմ զբաղվում է երեխայի ազգականների փնտրտուքներով: