Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկում Ղրիմ, «Իսկանդերներ»՝ Կալինինգրադ


Ռուսաստանի զինված ուժերը զորավարժությունների շրջանակում միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու հնարավորություն ունեցող ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ են ուղարկել Ղրիմ, ինչպես նաև մոտ 500 կիլոմետր հեռահարության «Իսկանդեր» տեսակի հրթիռներ են տեղակայելու ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանին ու Լիտվային սահմանակից Կալինինգրադի մարզում։ Այս մասին հաղորդում են ռուսաստանյան ՏԱՍՍ և «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունները:

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Մոսկվան դա անում է ազդելու համար եվրոպական հնարավոր նոր պատժամիջոցների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG