Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսով քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի հարցը, տեղեկանում ենք Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքից:

Անցած տարվա դեկտեմբերի 1-ին՝ Թուրքիա կատարած այցելության ժամանակ, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը՝ Բուլղարիայի իշխանությունների կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։ Բուլղարիայում անցած աշնանը ձևավորված կառավարությունը պնդել էր, որ խողովակաշարի շինարարությունը հակասում է Եվրամիության երկրներում գործող մի շարք օրենսդրական նորմերի։ Ռուսաստանն էլ որոշեց որպես այլընտրանքային տարբերակ գազատարն անցկացնել Սև ծովով դեպի Թուրքիա, հետագայում նաև՝ Հարավային Եվրոպա։

Թուրքիայի նախագահական աղբյուրները «Ռոյթերզ» գործակալությանը տեղեկացրել են, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների հարցը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրադարձությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG