Մատչելիության հղումներ

Նորաձևության ցուցադրություն՝ Բաղդադում


20-րդ դարի 80-ական թվականներից ի վեր առաջին անգամ Իրաքում տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ Baghdad Fashion Show, հաղորդում է Sky News Arabia-ն։

Դեֆիլեի ընթացքում, որն անցկացվել է բաղդադյան խոշոր հյուրանոցներից մեկում, ցուցադրվել են ժամանակակից կանացի հագուստներ՝ ստեղծված բացառապես իրաքցի դիզայներների կողմից։

Հանդիսատեսը ծափողջյուններով է դիմավորել իրաքցի մոդելավորողների գրեթե յուրաքանչյուր աշխատանք։ Մոդելները նույնպես տեղացիներ են եղել։ Միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնել, որ չնայած երկրում տիրող ծանր կացությանը՝ ժամանակակից նորաձևության բաղդադյան ցուցադրությունը կդառնա ավանդական՝ ամենամյա պարբերականությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG