Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, անդրադարձել է Հայաստան – ԵՄ հարաբերություններին, խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի որդեգրած կեցվածքը։
Իր ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին»:
Որպես ասվածի վկայություն՝ Սերժ Սարգսյանը մատնանշել է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած միջոցառումներին, ներառյալ՝ 2012 թվականի Բաքվի լիագումար նիստին:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ: