Մատչելիության հղումներ

ԵՆԴ փոխնախագահի հետ քննարկվել է ճանապարհների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր


Լուսանկիարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության
Լուսանկիարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության

Այսօր Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը։

Տրասնպորտի և կապի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վկայակոչելով Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին, տեղեկացնում է, որ ԵՆԴ-ն պատրաստ է պահպանելու համագործակցության առկա ծավալները, հնարավորության դեպքում ավելացնելու դրանք:

Կողմերը քննարկել են Հայաստանի ճանպարհատրանսպորտային ենթակառուցվածքների
զարգացման տեսանկյունից առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր՝ այդ թվում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Գյումրի-Բավրա շուրջ 70 կմ ճանապարահատվածի վերակառուցման համար ԵՆԴ-ի կողմից ներդրումների հնարավորությունը, ինչպես նաև Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև «Հյուսիս-հարավ» ճաապարհային միջանցք ներդրումային ծրագրի հաջորդ տրանշերում և «Հայաստանի հարավային երկաթուղի»
ծրագրի իրագործման դեպքում պետական ու մասնավոր հատվածների ներգրվածության հնարավորությունների և առաջարկվող պայմանների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG