Մատչելիության հղումներ

Տիկրիտի համար մղվող մարտերում քարուքանդ է արվել Հուսեյնի գերեզմանը


Իրաքի Տիկրիտ քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում հողին է հավասարեցվել այդ երկրի նախկին դիկտատոր Սադամ Հուսեյնի գերեզմանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, որ Տիկրիտի մերձակայքում գտնվող Ալ-Ավյա գյուղում գտնվող գերեզմանոցից կանգուն են մնացել ընդամենը մի քանի սյուներ:

Իրաքի կառավարական ուժերը և Իրանից աջակցություն ստացող շիա աշխարհազորայինները արդեն երկրորդ շաբաթն է՝ փորձում են Տիկրիտը հետ խլել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:

«Իսլամական պետությունը» ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:

Տիկրիտի գրավումը կարևոր ռազմավարական քայլ է համարվում հյուսիսային Մոսուլ քաղաքը վերագրավելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG