Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Հայաստանը Երևանում երեք փաստաթուղթ են ստորագրել


Այսօր Հայաստանի կառավարությունում Եվրամիության և Հայաստանի միջև երեք փաստաթուղթ է ստորագրվել։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 միլիոնեվրո ծավալով վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը։

«Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում, թե Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG