Մատչելիության հղումներ

Բրազիլիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել նախագահ Ռուսեֆի դեմ


Հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոցներ են դուրս եկել Բրազիլիայի 50 քաղաքներում՝ պահանջելով իմփիչմենթի ենթարկել նախագահ Դիլմա Ռուսեֆին երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ:

Բողոքի ամենամեծ ակցիան տեղի է ունեցել Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 215,000 մարդ է դուրս եկել փողոց: Մեծ հանրահավաքներ են անցկացվել նաև մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում և Պորտո Ալեգրեյում:

Ռուսեֆը քննադատության թիրախում է հայտնվել բրազիլական «Պետրոբաս» էներգետիկ ընկերության անունից կնքված շինարարական պայմանագրերի պատճառով, որոնցով նախատեսված են եղել ուռճացված գներով շինարարական աշխատանքներ, իսկ պայմանագրերը կնքելու համար շուրջ 800 միլիոն դոլարի կաշառք է վճարվել:

«Պետրոբասի» մի քանի պաշտոնյաներ ձերբակալված են, մեղադրանք է ներկայացվել նախկին և ներկա կառավարությունների մի շարք անդամների: Ռուսեֆը նախկինում հանդիսացել է «Պետրոբասի» խորհրդի նախագահը, սակայն այս գործով նա որպես կասկածյալ չի ներգրավվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG